«COP29-ը նպատակ ունի Բաքվի ռեժիմի ձեռքերը «լվանալ» ԼՂ հայ բնակչության արյունից». Ովքեր են հրաժարվել այդ համաժողովին մասնակցելուց

Պարզվում է՝ ոչ բոլորն են պատրաստ նույն ոգևորությամբ մասնակցել Բաքվում կայանալիք COP29 համաժողովին, որն, ըստ էության, նպատակ ունի Բաքվի ռեժիմի ձեռքերը «լվանալ» Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության արյունից և արդարացնել էթնիկ զտումները։



Մասնավորապես, COP29-ին մասնակցելուց հրաժարվելու մասին արդեն հայտարարել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գարա Ստյորեն։ Նրա որոշումը անմիջապես պատռել է Բաքվի կեղծ բարի կամքի դիմակը, և Նորվեգիայի վրա ցեխ են շպրտել լրատվամիջոցները:


Ինչպես հայտնի է դարձել Sky News-ին, Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը նույնպես չի մասնակցի կլիմայական համաժողովին՝ առանց բացատրելու պատճառը:



Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտարարել է, որ չի մասնակցի Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցերով համաժողովին (COP29) ի նշան դատապարտման ադրբեջանական ռեժիմի, որը մեղավոր է 2023 թվականի սեպտեմբերին հայերի էթնիկ զտումների համար:


 
Բաքվում կայանալիք ֆորումին չեն ցանկանում մասնակցել ոչ միայն առանձին քաղաքական գործիչներ, այլև կլիմայական հարցերով մասնագիտացած ամբողջական կազմակերպություններ։ Շատ ընկերություններ իրենց քննարկումները տեղափոխում են այլ ֆորումներ: Մասնավորապես, նրանք հատուկ ուշադրություն են սևեռել սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք Կլիմայի շաբաթվա վրա, որը համընկնում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և ՄԱԿ-ի կենսաբազմազանության համաժողովի հետ, որը հայտնի է որպես COP16, որը կանցկացվի հոկտեմբերին Կոլումբիայում։

 


ԱՄՆ Առևտրի պալատի Գլոբալ էներգետիկայի ինստիտուտի քաղաքականության հարցերով փոխնախագահ Դեն Բայերսը COP29-ը անվանել է անորոշ և հնարավոր չի համարում դրանում բնապահպանության ոլորտում իրական որոշումների կայացումը:


Ինչպես գրում է Politico-ն, մասնակցությունից հրաժարվելու որոշ պատճառներ պրոզայիկ են. մտահոգություններ կան հյուրանոցային համարներ ձեռք բերելու կամ նույնիսկ Բաքվի ծայրամասում ֆորումի վայր մուտք գործելու վերաբերյալ: Մյուսները քաղաքական են. սպասվում է, որ COP29-ն ավելի զուսպ կլինի, քան հաջորդ տարի Դուբայում կամ Բրազիլիայում բանակցությունները, և ընկերություններն արդեն պատրաստվում են այդ միջոցառմանը, որտեղ երկրները կավարտեն մինչև 2035 թվականի կլիմայական ռազմավարությունները:


Վերենա Ռադուլովիչը՝ Կլիմայի և էներգետիկ լուծումների հարցերով կենտրոնի բիզնեսի հետ փոխազդեցության փոխնախագահը, ասում է, որ COP29-ին մասնակցելուց հրաժարվելը պայմանավորված է այն բանով, որ ընկերությունները ցանկանում են առանձնացնել կլիմայի ոլորտում իրենց աշխատանքը COP-ից: Ընկերությունները սկսում են գիտակցել, որ չնայած COP-ը արժեքավոր է, կան այլ միջոցներ, որոնց օգնությամբ նրանք կարող են ցուցադրել իրենց առաջնորդությունը կլիմայի ոլորտում: