Թբիլիսիի դատարանը տուգանել է 3 հեռուստաընկերության՝ իշխող կուսակցության նախընտրական հոլովակը չհեռարձակելու համար

Թբիլիսիի դատարանը տուգանել է վրացական 3՝ Formula, Mtavari Arkhi և TV Pirveli հեռուստաալիքներիբ, որոնք հրաժարվել են հեռարձակել իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախընտրական տեսահոլովակը։


Հեռուստաալիքների դեմ բողոքը ներկայացրել էր Վրաստանի իշխող ուժը։


«Վրացական երազանքի» տեսահոլովակում, մասնավորապես, ցուցադրվում են քաղաքներ «Ո՛չ պատերազմին» մակագրությամբ Ուկրաինայում պատերազմի հետևանքների մասին սև ու սպիտակ կադրեր՝ ռազմական գործողություններից ավերված շենքեր, որոնց հաջորդում են տեսարաններ Վրաստանից՝ «Ընտրի՛ր խաղաղությունը» գրությամբ:


Նախընտրական այդ տեսահոլովակը մերժած հեռուստաընկերություններն ավելի վաղ հայտարարել էին, որ «Վրացական երազանքը» ուկրաինացի ժողովրդի ողբերգությունն օգտագործում է իր քաղաքական քարոզարշավի համար: