Ադրբեջանի՝ որպես
COP29 համաժողովի հյուրընկալող կողմի և Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի
շրջանակային կոնվենցիայի քարտուղարության միջև համաձայնագիրը պարունակում է
թերություններ և երկիմաստություններ, որոնք մտահոգություն են առաջացնում ֆորումի
մասնակիցների անվտանգության համար: Այս մասին հայտարարել է Human Rights Watch
միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:
Կազմակերպությունը ստացել է 2024 թվականի օգոստոսին ստորագրված այս համաձայնագրի
տեքստի պատճենը, որը դեռ պաշտոնապես չի հրապարակվել։
Մասնավորապես,
համաձայնագրում, մի կողմից, ասվում է, որ համաժողովի մասնակիցները «օգտվում են
քրեական հետապնդման անձեռնմխելիությունից իրենց ասածի կամ գրածի և իրենց կատարած
ցանկացած գործողության առնչությամբ»։ Միևնույն ժամանակ, փաստաթղթի մեկ այլ կետ մասնակիցներից
պահանջում է «հարգել Ադրբեջանի օրենքները» և չմիջամտել երկրի «ներքին գործերին»։
«Կլիմայի
փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիան պետք է հրապարակայնորեն կոչ անի
Ադրբեջանի կառավարությանը հետևել իր պարտավորություններին մարդու իրավունքների ոլորտում
և աջակցել կլիմայական համաժողովի անցկացմանը՝ հարգելով մարդու
իրավունքները», - եզրափակել է HRW-ն: