Ֆրանսիայի նախագահ
Էմանուել Մակրոնը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ բանակցություններում
Թեհրանին կոչ է արել նպաստել տարածաշրջանում լարվածության դեէսկալացիային,
հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։
«Մակրոնն ընդգծել է Իրանի պատասխանատվությունը
ընդհանուր դեէսկալացիայի պահպանման համար և կոչ է արել օգտագործել իր
ազդեցությունը ապակայունացնող խաղացողների վրա, ովքեր վայելում են նրա
աջակցությունը»,- ասվում է տեքստում։
Իրանի առաջնորդի վարչակազմն իր հերթին հայտնել
է, որ հեռախոսազրույցի ընթացքում Փեզեշքիանն ու Մակրոնը խոսել են այն մասին, թե ինչպես երաշխավորել հրադադարը լիբանանյան շիական «Հըզբոլլահ»
շարժման և իսրայելական կողմի միջև։
Նշվում է, որ Իրանի նախագահը Մակրոնին
խնդրել է համագործակցել եվրոպական այլ երկրների հետ՝ «ստիպելու համար» Իսրայելին «վերջ դնել Գազայում և Լիբանանում իրականացված
ցեղասպանությանն ու հանցագործություններին»։
Մակրոնը շարունակում է շփումները
տարածաշրջանային և միջազգային գործընկերների հետ՝ տարածաշրջանում դեէսկալացիայի և
երկարաժամկետ խաղաղության հասնելու հարցի շուրջ։ Ֆրանսիայի ղեկավարը զանգահարել է
նաև Լիբանանի կառավարության ղեկավար Նաջիբ Միքաթիին։