«Երազանքի» վարկանիշը գրեթե 60 % է. տեխնիկական կառավարության մասին խոսակցությունները ֆարս են». Կոբախիձե


Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընտրություններից հետո «տեխնիկական կառավարություն» ստեղծելու մասին խոսակցությունները անլուրջ է համարում։ Հիշեցնենք, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին էր նման առաջարկով դիմել եվրոպամետ ընդդիմադիր կուսակցություններին։


«Մեր վարկանիշը մոտ 60 տոկոս է։ Նման պայմաններում ընդդիմադիր տեխնիկական կառավարության մասին խոսելը ֆարս է։ Ընտրությունները կանցնեն սովորական ռեժիմով: Նոյեմբերին, դեկտեմբերի սկզբին տեղի կունենա խորհրդարանի առաջին նիստը, կձևավորվի երկրի զարգացումն ապահովող նորմալ կառավարություն, ոչ թե, այսպես կոչված, տեխնիկական կառավարություն։ Ներկայացված պլանը, որը չի կարող իրագործվել, նշանակում է երկիրը մեկ տարով ամբողջությամբ կանգնեցնել, ավելին՝ նշանակում է երկիրը ներքաշել պատերազմի և ապակայունացման մեջ»,- ասել է Վրաստանի վարչապետը։