Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի բոլոր կետերը հավասար արժեք ունեն, մեկը մյուսից չի կարելի առանձնացնել։
Ալիևը «միանգամայն անիրատեսական» է որակել ՀՀ կառավարության առաջարկը՝ ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված դրույթները՝ չհամաձայնեցվածները թողնելով հետո։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է համաձայնեցված հոդվածների հիման վրա ստորագրել Խաղաղության պայմանագիրն ու շարունակել հետագա քննարկումները: