Վրաստանում միանգամից երկու երկրաշարժ է եղել

Վրաստանի հյուսիս-արևելքում այսօր երկու երկրաշարժ է եղել: Դրա մասին, ըստ NGnewsgeorgia-ի՝ հայտնել է երկրի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։


Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Թբիլիսիից մոտ 60 կմ հեռավորության վրա՝  Թիանեթի շրջանային կենտրոնի մերձակա լեռներում։


Առաջին երկրաշարժը՝ 3,9 մագնիտուդով, գրանցվել է 04:53-ին։ Երկրորդի ուժգնությունը կազմել է 3,8 մագնիտուդ։ Այն գրանցվել է 09:03-ին։


Երկրաշարժի օջախները եղել են համապատասխանաբար 26 և 15 կմ խորությունների վրա։


Ավերածությունների մասին տեղեկություններ չկան։