«ԱՄՆ-ը ուշադրությամբ կհետևի Վրաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին». Պետդեպ

ԱՄՆ-ը «ուշադրությամբ կհետևի» Վրաստանում խորհրդարանական ընտրություններին, որոնք պետք է անցկացվեն հոկտեմբերի 26-ին: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը: 


Լրագրողի հարցին՝ կիսո՞ւմ է նա արդյոք մտահոգությունները, որ իշխող կուսակցությունը կարող է կեղծել ընտրությունների արդյունքները, Միլլերը պատասխանել է. «Մենք ցանկանում ենք, որ Վրաստանում անցկացվեն ազատ և արդար ընտրություններ։ Մենք ուշադիր կհետևենք դրանց առաջիկա մի քանի օրերին»: