Թուրքական ODATV-ն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը և նշել, որ արդեն երկար տարիներ է՝ դրանք չեն լուծվում. «Ապարդյուն բանակցությունների պատճառը Ադրբեջանի նախագահ Ալիևն է»:
Հոդվածագրի խոսքով՝ այդ հարցը կրկին խնդիր է
դարձել Անկարայում. «Շատերն ասում են՝ «երբվանի՞ց է կրտսեր գործընկերը այդքան վճռորոշ դարձել մեր արտաքին քաղաքականության
մեջ»:
Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները ոչ միայն էմոցիոնալ են, մենք զգալի տնտեսական կապեր ունենք... Ես նայեցի ու կարող եմ ասել, որ շատ լուրջ թվեր են»։
Նա նշել է, որ և Թուրքիայի նախագահ Էրդողանի կառավարությունը, և ՀՀ վարչապետ Նիկոլ
Փաշինյանի կառավարությունը ցանկանում են, որ կարգավորման նախաձեռնությունը կայանա.
«Մի խոսքով, Անկարայի գաղտնի օրակարգում, որը չի բարձրաձայնվում, ներկայումս
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցն է։ Սակայն քննարկվում է նաև
այն հարցը, թե ինչպես համոզել Ալիևին... Տեսնենք, թե ինչ կլինի հետո»։