Երկրաշարժ՝ Թուրքիայի հարավ-արևելքում

Թուրքիայի հարավ-արևելքում՝ Մալաթիայի Քալե շրջանում, հոկտեմբերի 16-ին 5.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:  Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: 


Թուրքիայի արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման վարչության (AFAD) հաղորդմամբ՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 10:46-ին։


Երկրաշարժի օջախը գտնվել է 10,07 կմ խորության վրա։