Թուրքիայում երկրաշարժի հետևանքով 3 շենք մասնակի փլուզվել է. հոսպիտալացվել է շուրջ 190 մարդ

Չորեքշաբթի տեղի ունեցած 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը վնասել է որոշ շենքեր Թուրքիայի արևելյան Մալաթիա նահանգում, սակայն զոհեր չեն եղել, հայտնել է աղետների և արտակարգ իրավիճակների հետևանքների դեմ պայքարի մարմինը (AFAD):


Երեք շենք մասամբ փլուզվել է, սակայն զոհեր չկան, լրագրողներին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան։


Երկրաշարժը զգացվել է նաև սիրիական Հասաքա, Դեյր էզ Զոր և Հալեպ նահանգներում, հայտնել է Սիրիայի պետական ​​լրատվական գործակալությունը։ AFAD-ի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Քալե շրջանում՝ Մալաթիա քաղաքից մոտ 40 կմ դեպի արևելք։