Ամիրբեկովը Ճապոնիայում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

 Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների հարցերով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի Ճապոնիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում քննարկվել է նաև Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը: Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Ճապոնիայում Ադրբեջանի դեսպան Գյուրսել Իսմաիլզադեն։


Միջազգային հարաբերությունների ճապոնական ֆորումում (JFIR) Էլչին Ամիրբեկովը հանդես է եկել զեկույցով՝  «Պատմական շանս Հարավային Կովկասում խաղաղության համար. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով:


Իր ելույթում նա ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության կարգավորման կարևորությունը՝ տարածաշրջանում կայունություն և բարգավաճում ապահովելու համար։