«Վրացական երազանք»-ի 81 պատգամավոր ստորագրել է նախագահ Զուրաբիշվիլիի իմպիչմենտի պահանջով փաստաթուղթը

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության 81 պատգամավոր ստորագրել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմպիչմենտի պահանջով փաստաթուղթը։


Ինչպես հայտնել են վրացական լրատվամիջոցները, Վրաստանի խորհրդարանի ընթացակարգային հարցերի և կանոնակարգերի հանձնաժողովի նիստում քննարկվել և հաստատվել է պատգամավորների ստորագրությունների վավերականությունը։


«Վրացական երազանք»-ը Սալոմե Զուրաբիշվիլիին մեղադրում է Վրաստանի Սահմանադրության 52-րդ հոդվածի «Ա» ենթակետը խախտելու համար, ըստ որի՝ երկրի նախագահն արտաքին հարաբերություններում իր ներկայացուցչական լիազորություններն իրականացնում է երկրի կառավարության համաձայնությամբ։


«Վրացական երազանք»-ը երկրորդ անգամ է փորձում իմպիչմենտի միջոցով պարտադրել Սալոմե Զուրաբիշվիլիի հրաժարականը: