«Հայաստանի լինել-չլինելը կախված է Վրաստանի եվրոպական ուղուց». Սաակաշվիլին հայերենով դիմել է Վրաստանի հայ քաղաքացիներին

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքում հաղորդագրություն է հրապարակել, որում դիմել է Վրաստանի հայ քաղաքացիներին հայերենով և վրացերենով։


«Իմացեք, Հայաստանի լինել-չլինելը, ինչպես նաև Կովկասում խաղաղության ճակատագիրը կախված է այն բանից, թե Վրաստանն արդյոք կվերադառնա՞ եվրոպական ուղի։


Ես ապավինում եմ ձեր հայրենասիրությանը և իմաստնությանը»,- մասնավորապես գրել է Սաակաշվիլին։