Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իրանի միջուկային օբյեկտներից մեկում հրդեհ է բռնկվել, հայտնում են իսրայելական լրատվամիջոցները։
Նրանց տվյալներով՝ հրդեհը սկսվել է Քարաջի միջուկային օբյեկտում՝ Թեհրանի արևմուտքում։
Իրանի պաշտոնական կառույցները առայժմ չեն մեկնաբանել հաղորդագրությունները, սակայն սոցիալական ցանցերում տարածվել են կադրեր, հավանաբար, հրդեհի վայրից։
Հրդեհի պատճառների մասին նույնպես տեղեկություններ չեն հաղորդվում։