Քաղաքացիակենտրոն լրատվություն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ` հոկտեմբերի 26-ի գիշերը, Իրանի վրա հարձակված Իսրայելին մեղադրել է տարածաշրջանային մասշտաբով հակամարտություն սկսելու ձգտման մեջ։ Այդ մասին նա հայտարարել է TRT Haber հեռուստաալիքով։
«Իսրայելի սիոնիստական կառավարությունը, որը հովանավորվում է արևմտյան տերությունների կողմից, փորձում է բորբոքել տարածաշրջանային հակամարտությունը: Հուսով եմ, որ այս խաղը չի շարունակվի»,-ասել է Թուրքիայի նախագահը: