3 exit poll. Երկուսի արդյունքներով Վրաստանում հաղթում է ընդդիմությունը

Վրաստանում քիչ առաջ փակվել են ընտրատեղամասերի դռները։ Մինչ կհրապարակվի մասնակցության վերաբերյալ վերջնական ցուցանիշը, արդեն մի քանի կազմակերպություն հայտարարել է էքզիթ փոլի արդյունքները։


Այսպես, ըստ «Ֆորմուլա» հեռուստաալիքի տվյալների,  ընդդիմությունն ընդհանուր առմամբ հավաքել է ձայների մեծամասնությունը։


«Վրացական երազանք»-ի օգտին քվեարկել է 40.9 տոկոսը։ «Միասնական ազգային շարժման» օգտքին քվեարկել է 16.7 տոկոսը։


«Мтавари архи» ընդդիմադիր հեռուստաընկերության անցկացրած էքզիթ փոլի արդյունքներով «Վրացական երազանքը» ստացել է ձայների 42 տոկոսը, ընդդիմությունը՝ 48 տոկոսը։


Իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերության էքզիթ փոլի արդյունքների համաձայն, իշխող կուսակցությունը՝ «Վրացական երազանք»-ը ստացել է 56.1 տոկոս։