Պաշտոնական արդյունքները` Վրաստանից. Որ քաղաքական ուժը քանի տոկոս է հավաքել

Վրաստանի խորհրդարանական ընտրություններին ընտրողների վերջնական մասնակցությունը կազմել է 58․94 տոկոս։ Քվեարկել է 2․060․412 մարդ: Այս մասին հայտնում է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։


Քվեաթերթիկների 68,69 տոկոսի հաշվարկի արդյունքներով իշխող «Վրացական երազանքը» հավաքում է ձայների 52,94 տոկոսը։ 



Մանդատներ կստանան նաև 4 ընդդիմադիր կուսակցություններ։


«Փոփոխության կոալիցիա» - 11.2%
«Միասնություն ազգային շարժում» - 9,8%
«Ուժեղ Վրաստան» - 9%
«Գախարիան Վրաստանի համար» - 8,2%