Իսրայելն Իրանի վերաբերյալ իր հաշվարկներում սխալվում է․ Խամենեի

Անվտանգության ուժերի զոհված աշխատակիցների հազարավոր ընտանիքներ կիրակի առավոտյան հանդիպել են Իսլամական հեղափոխության բարձրագույն առաջնորդ այաթոլլա Խամենեիի հետ։


Խամենեին հայտարարել է, որ Իսրայելի վերջին գործողությունները պետք չէ ոչ չափազանցել, ոչ թերագնահատել։ 


«Նրանք սխալ են թույլ տվել, և հենց իրենք են այն գերագնահատում։ Դա սխալ է, սակայն հիշեք՝ թերագնահատելն էլ է սխալ։ Սխալ է ասել «սարսափելի ոչինչ տեղի չի ունեցել, դա կարևոր չէր»։ Անհրաժեշտ է խախտել իսրայելական ռեժիմի սխալ հաշվարկները։ Նրանք Իրանի վերաբերյալ իրենց հաշվարկներում սխալվում են, նրանք չեն ճանաչում Իրանը, Իրանի երիտասարդությունը, իրանցի ժողովրդին, նրանք չեն կարողացել ճիշտ հասկանալ իրանցի ժողովրդի ուժը, հնարավորությունները, նախաձեռնողականությունն ու կամքը, մենք պետք է դա նրանց ցույց տանք։ Անվտանգության հարցերում շատ կարևոր է պահպանել հանրության հոգեբանական անվտանգությունը։ Մարդկանց սրտերում սարսափի սերմանումն անթույլատրելի է, Ղուրանն այդ մասին ուղղակիորեն է նշում»,- ասել է նա։