Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն անցկացրել է կառավարության առաջին նիստը խորհրդարանական ընտրություններից հետո, որում «Վրացական երազանք»-ը, ԿԸՀ-ի տեղեկություններով, ստացել է ձայների 53%-ը։
Կոբախիձեն ասել է, որ
«Երազանք»-ը երկրորդ տեղը զբաղեցրած կուսակցությանը հաղթել է ավելի քան 890 հազար
ձայնով:
«Մենք ուրախ ենք, որ վրաց ժողովուրդը վստահություն է հայտնել իշխող թիմին։ Սա շատ ուժեղ աջակցություն է, որը մենք ստացել ենք վրաց ժողովրդից այս ընտրություններում։ Սա վստահություն է իշխող թիմի նկատմամբ և վստահություն, որը ցուցաբերվել է Վրաստանի կառավարության և պետական ծրագրի նկատմամբ։ Այս վստահությունն աննախադեպ է, որն արտահայտվում է ընտրություններում գրանցված ձայների քանակով և ակտիվությամբ»,- ասել է կառավարության ղեկավարը։
Նրա խոսքով՝ ընդդիմությունը չի կարողանում հաշտվել ընտրություններում
պարտության հետ. «Նրա հետ են այն ոչ կառավարական կազմակերպությունները, որոնք այս բոլոր
տարիների ընթացքում պայքարել են իրենց ֆինանսների անթափանցիկության համար։ Այս
ուժերը կրկին հակադրվում են մեր երկրում սահմանադրական կարգին. <...> Ոչ ոք
չի կարող խախտել սահմանադրական կարգը այս երկրում»,- նշել է նա։