«Վրաստանում ընտրախախտումների մասին հաղորդումները պետք է ամբողջությամբ հետաքննվեն». ՆԱՏՕ

Հյուսիսատլանտյան դաշինքը կոչ է արել ապահովել  Վրաստանի խորհրդարանական ընտրություններում առկա խնդիրների հետաքննությունը, որոնք մատնանշել են միջազգային դիտորդները։ Այսպիսի հայտարարություն է հրապարակել ՆԱՏՕ-ի մամուլի քարտուղար Ֆարա Դախլալլան։


Մամուլի քարտուղարը վկայակոչել է, որ միջազգային դիտորդական առաքելությունը նշել է «Վրաստանի ընտրություններում քաղաքական ուժերի միջև մրցակցության անհավասար պայմանները, ինչը խաթարում է հանրության վստահությունը դրանց արդյունքների նկատմամբ»։


«Ընտրությունների հետ կապված խախտումների մասին հաղորդումները պետք է ամբողջությամբ հետաքննվեն»,- ասել է նա: