Քաղաքացիակենտրոն լրատվություն
Թուրքիան ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի կողմից գործադրվող անկեղծ ջանքերին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ անդրադառնալով խաղաղության պայմանագրին։
«Հույս ունենք որքան հնարավոր է շուտ ստանալ լավ նորություններ։ Շարունակելու ենք աշխատել կայուն խաղաղության համար»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանը անդրադարձել է նաև հոկտեմբերի 18-ին Ստամբուլում տեղին ունեցած «3+3» հարթակի նախարարական նիստին։
«Ակնհայտ է, որ հարթակն արդյունավետ է, և մենք ցանկանում ենք այն վերափոխել ինստիտուցիոնալ հարթակի», - ասել է Էրդողանը: