Իրանում վերացրել են iPhone-ների ներմուծման արգելքը

Իրանի իշխանությունները վերացրել են iPhone սմարթֆոնների ներմուծման բոլոր սահմանափակումները, մոտ ապագայում կներկայացվի դրանց ներմուծման և երկրի ներսում գրանցման նոր մեխանիզմ:


Այդ մասին հայտնել է տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Սաթար Հաշեմին։


X սոցիալական հարթակում Հաշեմին գրել է, որ հոկտեմբերի 30-ին հաջողվեց հասնել կառավարության հավանությանը՝ վերացնելու սահմանափակումները՝ իրավական հարցերով փոխնախագահի և առևտրի, արդյունաբերության և հանքային պաշարների նախարարի աջակցությամբ: 


«iPhone-ների ներմուծման մանրամասներն ու կանոնները մոտ ժամանակներս կհայտարարվեն», - հավելել է Հաշեմին:


Մայիսի 30-ին Tasnim գործակալությունը, վկայակոչելով Իրանի մաքսատան հայտարարությունը, հաղորդել էր, որ գերատեսչությունը սահմանել է երկիր ցանկացած սերնդի iPhone սմարթֆոնների ներմուծման արգելք։


2017 թվականին ամերիկյան Apple ընկերությունն Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների պատճառով հեռացրել է իրանցի ծրագրավորողների բոլոր բջջային հավելվածներն իր App Store առցանց խանութից։