«Վրաստանում նկատելի է հրդեհավտանգ իրավիճակ». Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ «ժողովրդավարության մոլեգնումը» հանգեցրել է միգրացիոն ճգնաժամի և քաղաքացիական հասարակության պառակտման եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում։


«Միգրացիոն ճգնաժամ: Չակերտներում մոլեգնող ժողովրդավարությունը հանգեցրել է քաղաքացիական հասարակության տագնապալի մասշտաբների պառակտման: Մենք հրդեհավտանգ իրավիճակ ենք նկատում Գերմանիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում, Մոլդովայում, Վրաստանում և այլ (երկրներում)։ Իսկ ինքը՝ Ամերիկան, վերջին տասնամյակներին տենդի մեջ է»,- ասել է Լուկաշենկոն՝ ելույթ ունենալով Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի II միջազգային համաժողովում։