Վրաստանը պատրաստ է հրաժարվել ԵՄ-ից՝ ԼԳԲՏ քարոզչության պատճառով

Վրաստանի իշխող կուսակցությունը՝ «Վրացական երազանք - դեմոկրատական ​​Վրաստան»-ը, երբեք չի հրաժարվի ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքից, նույնիսկ եթե այն մի քանի տարով բարդացնի ԵՄ-ին երկրի ինտեգրումը։ Այս մասին հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։


«Նույնիսկ եթե մեզ ժամանակավորապես ինչ-որ կերպ խանգարի (ԼԳԲՏ-ի դեմ օրենքը), մենք այս (եվրոպական) արժեքները, չակերտներում, հաշվի չենք առնի։ Ավելի լավ է՝ մենք երկու-երեք տարի ուշանանք (ԵՄ-ին ինտեգրվելուց), բայց մենք երբեք, ընդգծում եմ՝ երբեք չենք չեղարկի ԼԳԲՏ քարոզչության արգելքի մասին օրենքը»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Մդինարաձեն։  


 

Նա ընդգծել է, որ իշխանությունները չեն փոխի «գալիք սերունդների ավանդական և արժանապատիվ ապագան սեփական մերկանտիլ քաղաքական նպատակներին հասնելու հետ»։ Նրա խոսքով՝ ԼԳԲՏ քարոզչությունը եվրոպական արժեք չէ: «Մենք այդպիսի Եվրոպա չենք ուզում և չենք կարող պատկերացնել»,- հավելել է նա։