Հրդեհ` Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու Ախալքալաքիի հատվածում

Նոյեմբերի 1-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու Ախալքալաքիի հատվածի հոսանքի տրանսֆորմատորային կայանում։


Ինչպես հայտնել է Nor.ge-ն, պատահարի հետևանքով տուժածներ չկան։


Հրդեհը բռնկվել է տանիքի հատվածից, պատճառները դեռևս հայտնի չեն։


Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին սկսել է կառուցվել 2007 թվականին, գործարկվել է 2017-ին։