Իրանի հյուսիսում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել


Իրանի հյուսիսում՝ Սեմնան նահանգի Գերմսար քաղաքի մերձակայքում, 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը:


Երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժ. 05:16-ին՝ 11 կմ խորությամբ, հայտնում է Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը:


Ստորգետնյա ցնցումների հետևանքով տուժածների մասին հաղորդումներ չկան։


Երկրաշարժի հետևանքով քաղաքում մի շարք բաժանորդներ մնացել են առանց էլեկտրականության:


Իրանական մեկ այլ գործակալություն՝ IRIB-ը, հայտնել է, որ ցնցումները զգացվել են Թեհրանում, ինչպես նաև նրա արվարձան Քերեջ քաղաքում։