Թուրքիան Իսրայելի դեմ զենքի էմբարգո սահմանելու կոչով նամակ է հանձնել ՄԱԿ-ին

Թուրքիան ՄԱԿ-ին փոխանցել է նամակ, որը ավելի քան 50 երկրներից Իսրայելի դեմ զենքի էմբարգո սահմանելու կոչ է։ Այս մասին հայտարարել է այդ պետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:


«Նեթանյահուի կառավարությունը դարձել է գլոբալ սպառնալիքի աղբյուր, ամեն առիթով,  պետք է կրկնենք, որ Իսրայելին զենք վաճառելը նշանակում է մեղսակցություն այն ցեղասպանությանը որը նա իրագործում է։ Այս ընկալումով մենք նոյեմբերի 1-ին ՄԱԿ-ին համատեղ նամակ ենք փոխանցել, որը ստորագրել են 52 երկրներ և 2 միջազգային կազմակերպություններ, որով Անվտանգության խորհրդին կոչ ենք անում՝ ուղերձ հղել բոլոր պետություններին՝ դադարեցնել Իսրայելին զենքի և զինամթերքի վաճառքը»,- ասել է Ֆիդանը։