Վրաստանի նախագահը շնորհավորել է Թրամփին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։


«Ուժեղ Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ մեր 33 տարվա ռազմավարական գործընկերն ու բարեկամը, այժմ ավելի քան երբևէ անհրաժեշտ է, որ աջակցի Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրմանը, ամրապնդի տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը, ինչպես նաև պաշտպանի մեր ազատությունն ու անկախությունը»,- գրել է նա X սոցիալական ցանցում: