Ադրբեջանցի զինծառայողն ինքնասպանություն է գործել

Ադրբեջանի զինվորական դատախազությունը հայտնել է զինծառայող Անար Հուսեյնովի ինքնասպանության մասին:


Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ միջադեպը տեղի է ունեցել Աղդամի շրջանում։ Տեղի ունեցածի ճշգրիտ վայրը չի նշվում։


Զինվորական դատախազությունը դեպքի վայրի և դիակի զննություն է անցկացրել, որպես իրեղեն ապացույց առգրավվել են գործի համար նշանակություն ունեցող առարկաներ, կատարվել են այլ դատավարական գործողություններ:


Փաստի առթիվ շրջանի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ, հետաքննություն է ընթանում։