Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի քննարկումը կվերսկսեն դեկտեմբերին. Հաջիև

Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի քննարկումը կվերսկսեն դեկտեմբերին։ Այս մասին Բաքվում անցկացվող ՄԱԿ–ի Կլիմայի փոփոխության համաժողովի (СОР–29) ժամանակ «ՏԱՍՍ»–ին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։


«Ամենայն հավանականությամբ` սկսած դեկտեմբերից` նոր գործընթաց կսկսվի Հայաստանի և Ադրբեջանի միջև` խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները քննարկելու և շարունակելու վերաբերյալ»,– ասել է Հաջիևը։