Հայ տղամարդը ՌԴ–ում ձևացրել է, թե բաճկոն է, որ թաքնվի դատական կատարածուներից
vkvideo.ru

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, որ բաճկոնի տակից դուրս ցցված կարմիր սպորտային կոշիկները մատնում են թաքնված տղամարդուն։


Օմսկի մարզի Պետրովկա գյուղում ապօրինի բնակվող Հայաստանի քաղաքացին որոշել է թաքնվել դատական կատարածուից՝ ձևանալով, թե բաճկոն է։ Այս մասին ասվում է Անվտանգության դաշնային ծառայության տարածաշրջանային գլխավոր վարչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:


43-ամյա տղամարդու դեմ քրեական գործ է հարուցվել տեղի բնակչին սպառնալու պատճառով։ Դատարան չներկայանալու համար նա հայտնել է, որ պետք է հարաբերություններ պարզի հայրենակիցների հետ։ Արդյունքում որոշվել է նրան հարկադրաբար տանել դատարան։