Ռուսաստանը կտրականապես դեմ է Ուկրաինայում հակամարտության սառեցմանը. Նարիշկին

Արևմուտքի երկրները ձախողել են ուկրաինական հակամարտությունում, բայց նրանք չեն հանգստանա և կփորձեն քաոս ստեղծել ԱՊՀ երկրների տարածքում։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

 

Նրա խոսքով՝ Արևմուտքն ամենուր ապակայունացնում է իրավիճակը, իսկ դրա լավագույն օրինակը, Ուկրաինան է, որը «գայթակղվեց» եվրաինտեգրմամբ:


Նարիշկինը նաև նշել է, որ Ռուսաստանը կտրականապես դեմ է Ուկրաինայում հակամարտության սառեցմանը։

«Մեզ պետք է ամուր և երկարաժամկետ խաղաղություն: Ընդ որում՝ այդ խաղաղությունը պետք է ապահովված լինի առաջին հերթին մեզ՝ Ռուսաստանի, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներիս համար։ Բայց այդ խաղաղությունը պետք է ապահովվի նաև ամբողջ եվրոպական մայրցամաքի համար։ Եվ խաղաղության ապահովման պայմանը այն պատճառների վերացումն է, որոնք առաջացրել է հենց այսպես կոչված ուկրաինական հակամարտությունը»,- ասել Է Նարիշկինը։