Ուկրաինայի զինված ուժերը 8 ATACMS հրթիռներով հարձակվել են Կուրսկի օդանավակայանի վրա

Ուկրաինայի զինված ուժերն ամերիկյան արտադրության 8 ATACMS հրթիռ են արձակել Կուրսկ-Վոստոչնի օդանավակայանի ուղղությամբ։ 7 հրթիռ է խոցվել, 1-ը հասել է թիրախին։ Այս մասին հայտնել Է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։


«2024 թվականի նոյեմբերի 25-ին Կիևի ռեժիմը ևս մեկ հարված է հասցրել 8 ATACMS օպերատիվ-մարտավարական հրթիռներով Կուրսկ-Վոստոչնի (Խալինո բնակավայր) օդանավակայանին։ Յոթ հրթիռ խոցվել է Ս-400 և «Պանցիր» ՀՕՊ համակարգերի մարտական հաշվարկների կողմից, մեկը հասել է թիրախին։ Հրթիռների բեկորների ընկնելու հետևանքով երկու զինծառայողներ ստացել են թեթև վնասվածքներ, աննշան վնասվել են ենթակառուցվածքների օբյեկտները», - ասվում է հաղորդագրության մեջ։


Պաշտպանության նախարարությունը նաև հայտարարել է, որ նախապատրաստում է պատասխան գործողություններ Կուրսկի մարզի օբյեկտների վրա ATACMS հրթիռներով Ուկրաինայի զինված ուժերի հարձակումներին: