Ցիկլոնն արդեն Հայաստանում է. կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Աշոցքում բուք է

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, իսկ Աշոցքի տարածաշրջանում բուք է։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։


Նշվում է, որ այս պահին փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:


Ապարան-Սպիտակ ավտոճանապարհը, այդ թվում` Սպիտակի ոլորանները, դժվարանցանելի են բոլոր տրանսպորտային միջոցների համար:


Գյումրի-Բավրա ավտոճանապարհը, ինչպես նաև Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար, իսկ Դիլիջանի ոլորանները՝ կցորդիչով բեռնատարների։