«Մանչեսթր Սիթիի» նախկին ֆուտբոլիստը՝ Վրաստանի նախագահի թեկնածու

«Վրացական երազանքի» նախագահի թեկնածուն կլինի «Մանչեսթր Սիթիի» նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին: Այս մասին հայտարարել է իշխող կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին։


«Ազնվությունը, արդարությունը, հայրենասիրությունն ու սկզբունքայնությունը հատկություններ են, որոնք առանձնացնում են Միխայիլ Կավելաշվիլիին։ Նա վրացի տղամարդու լավագույն մարմնավորումն է իր բնույթով, եթե ցանկանում եք, իր սովորությամբ: Նա հրաշալի ամուսին է և չորս երեխաների հայր։ Հաշվի առնելով վերը նշվածը՝ թիմը միաձայն որոշում է կայացրել Միխայիլ Կավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում առաջադրելու վերաբերյալ»,- հայտարարել Է Իվանիշվիլին։


Կավելաշվիլին իշխող կուսակցությունից պաշտոնապես անջատված «Ժողովրդի ուժը» կուսակցության առաջնորդներից մեկն էր, հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանքի» 18-րդ համարը: