Անչափահասներին հնարավոր է արգելվի էներգետիկ ըմպելիքների վաճառքը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկում են արգելել էներգետիկ ըմպելիքների  վաճառքը անչափահասներին։ 


ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա՝ նոյեմբերի 27-ի նիստում «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը։