Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանի միջուկային «հովանոցը», համաձայն թարմացված միջուկային դոկտրինի, առաջին հերթին տարածվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Աստանայում ՀԱՊԿ-ի երկրների Արտգործնախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստի շրջանակներում։
«Ինչ վերաբերում է նոր դոկտրինին, բնականաբար, խոսքն առաջին հերթին վերաբերում է ՀԱՊԿ երկրներին։ Առանձին հավելում կա, իմ կարծիքով, բավականին կարևոր, որը վերաբերում է Բելառուսին», - Շոյգուի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։
Շոյգուն հավելել է, որ դոկտրինում սահմանված են նաև միջուկային զենքի կիրառման չափանիշները