Եվրախորհրդարանը պահանջում է Վրաստանում նոր ընտրություններ անցկացնել

Եվրախորհրդարանը կոչ է անում հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում թույլ տրված խախտումների միջազգային անկախ հետաքննություն կազմակերպել։ Այս կոչով բանաձևն ընդունվել է Եվրոպական խորհրդարանի այսօր կայացած լիագումար նիստի ընթացքում։


Ներկայացված նախագծին կողմ են քվեարկել Եվրախորհրդարանի 444, դեմ՝ 72 պատգամավորներ։


Եվրախորհրդարանը նաև կոչ է արել Վրաստանում նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել՝ «միջազգային վերահսկողության ներքո»։


Իշխող «Վրազանք երազանքն» այդ ընտրությունների արդյունքներով ստացել է ձայների շուրջ 54 տոկոսը։