Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանը թույլ չի տա, որ Կիևը միջուկային զենք ստանա: Աստանայում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ի՞նչ եք կարծում, դա առողջ դատողության մակարդակո՞ւմ է։ Եթե երկիրը, որի հետ մենք, ըստ էության, հիմա ռազմական գործողությունների մեջ ենք, դառնում է միջուկային տերություն, ի՞նչ պետք է անենք։ Այդ դեպքում կընդունենք և կօգտագործենք ամեն ինչ, ես ուզում եմ դա ընդգծել, հենց Ռուսաստանի տրամադրության տակ եղած խոցման բոլոր միջոցները՝ ամեն ինչ։ Մենք դա թույլ չենք տա։ Մենք կհետևենք նրանց յուրաքանչյուր քայլին», - ասել է Պուտինը՝ պատասխանելով Կիևին միջուկային զենքի հնարավոր փոխանցման վերաբերյալ ՌԴ արձագանքի մասին հարցին։