Ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից՝ հանդիպակաց երթևեկելի գոտիով երթևեկելու համար

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Հարգելի՛ գործընկերներ,

երեկ սոցցանցերում տեսանյութ էր հրապարակվել, որում MAN ավտոբուսի վարորդը մեքենան վարում է փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով։

Տեղեկացնում եմ, որ նշված վարորդը ազատվել է աշխատանքից։