Աշխատում ենք «3+3» ձևաչափը լիարժեք կառույցի վերածելու ուղղությամբ. Գալուզին

Մոսկվան ակտիվ աշխատում է «3+3» ձևաչափը լիարժեք կառույցի վերածելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ Մոսկվայում կայացած «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հասարակական համաժողովի ժամանակ։


«Մենք բոլոր ուղղություններով շարունակում ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս գործընթացում կարևոր տեղ է զբաղեցնում «3+3» հարթակը, որն արդեն ցույց է տվել իր արդյունավետությունը։ Մենք աշխատում ենք այն լիարժեք կազմակերպության վերածել տարածաշրջանում փոխգործակցության համար», — նշել է դիվանագետը։


Գալուզինն ընդգծել է, որ Ռուսաստանը տարիներ շարունակ անվտանգության ճարտարապետություն է ձևավորել Հարավային Կովկասում: