Ռուսաստանը չի հրաժարվում Հայաստանի հանդեպ ռազմաքաղաքական պարտավորություններից. Գալուզին

Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ պայմանավորվածություններին և չի հրաժարվում իր պարտավորություններից ռազմաքաղաքական ոլորտում։ Այս մասին «Ռուսաստան-Հայաստան» հասարակական համաժողովում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։


Ըստ Գալուզինի, Ռուսաստանը տարիներ շարունակ Հարավային Կովկասում ձևավորում է անվտանգության ճարտարապետությունը։


«Ռուսաստանի դերն այս հարցում միշտ պահանջված կլինի՝ հաշվի առնելով տարածաշրջանում և ամբողջ աշխարհում դինամիկ իրավիճակը»,-հայտարարել է Գալուզինը: