Քաղաքացիակենտրոն լրատվություն
Այսօր Վրաստանի Ռուսթավելի պողոտայում, խորհրդարանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ տուժել է 14 իրավապահ։
Տեղեկությունը հաստատել են Վրաստանի Ներքին Գործերի նախարարությունում։
Գերատեսչության տվյալներով՝ ոստիկանները տարբեր տեսակի վնասվածքներ ունեն։
ՆԳ նախարարությունը մի քանի անգամ կոչ է արել հանրահավաքի մասնակիցներին իրենց բողոքն արտահայտելիս դուրս չգալ օրենքի շրջանակներից։