Բողոքի ցույցերի 5-րդ օր Վրաստանում. հրաձգություն, ջրցաններ, արցունքաբեր գազ...

Դեկտեմբերի 2-ի առավոտը Թբիլիսիում սկսվել է ճայթռուկներով և արցունքաբեր գազով։

Ոստիկանները ցրում են ցուցարարներին ջրցաններով, ի պատասխան՝ բողոքի ցույցի մասնակիցները ծեծի են ենթարկում ուժայիններին, որոշ ցուցարարներ փախչում են դեպի բակերը: Ականատեսների խոսքով՝ Ճավճավաձեի փողոցում ցուցարարների մի մասին երկու կողմից դուրս են մղել ժամանած ոստիկանները։ Մարդիկ վազել են դեպի բակերը, ցատկել ավտոտնակների վրայով դեպի հարևան բակերը, տեղի է ունեցել հրմշտոց։


Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ դեկտեմբերի 1-2-ը Ռուսթավելի պողոտայում ցուցարարների «բռնի գործողությունների» հետևանքով տուժել է գերատեսչության 21 աշխատակից. նրանք տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ են ստացել, նրանց ցուցաբերվել է բուժօգնություն։


Հաղորդվում է, որ ընդհանուր առմամբ ցույցերի ժամանակ տուժել է ՆԳՆ 113 աշխատակից, որոնցից 4-ը մնում են կլինիկայում։ Նախարարությունը ցուցարարներին կոչ է անում անցկացնել խաղաղ բողոքի ցույց, քանի որ օրենքի ցանկացած խախտում անմիջապես կկանխվի ոստիկանության կողմից, և դրանց կհետևի համապատասխան իրավական արձագանք։