Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ժամանել է Թուրքիա, որտեղ նա մտադիր է հանդիպել Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և նրա հետ քննարկել Սիրիայում տիրող իրավիճակը, հայտնում են իրանական լրատվամիջոցները։
Մինչ այդ Արաղչին այցելել է Սիրիա, որտեղ հանդիպել է այդ երկրի նախագահ Բաշար Ասադի հետ։ Իրանցի պաշտոնյան Թեհրանից ուղերձ է փոխանցել Սիրիայի կառավարությանը, ինչպես նաև հաստատել է իրանական կողմի աջակցությունը Սիրիայի բանակին և կառավարությանը ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում։