Ադրբեջանի կրթության նախկին նախարարը կոչ է արել երկրի բուհերում ստեղծել հայոց լեզվի ֆակուլտետներ

Ադրբեջանի կրթության նախկին նախարար Ֆիրուդին Ջալիլովը կոչ է արել երկրի բուհերում ստեղծել հայոց լեզվի և գրականության ֆակուլտետներ։ Ինչպես հայտնում է Report-ը, այս մասին Ջալիլովը հայտարարել է «Անվտանգ և արժանապատիվ վերադարձ Արևմտյան Ադրբեջան» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ։

 

Նրա խոսքով՝ հայոց լեզվի իմացությունն անհրաժեշտ է այդ թվում նաև արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը լուծելու համար։

 

«Մեզ կադրեր են պետք, որոնք կկարողանան դիմակայել հայերին և նրանց հետ քննարկումներ անցկացնել: Հայերը գիտեն, ուսումնասիրում և հետազոտում են ադրբեջաներենը»,- ասել է նա։