ԱՄՆ-ը Վրաստանի կառավարությանը կոչ է անում խստորեն պաշտպանել օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները։ Այս մասին հայտարարել է Պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։
«Մենք դատապարտում ենք Վրաստանում ոստիկանության կողմից ուժի չափից ավելի կիրառումը այն ցուցարարների նկատմամբ, ովքեր փորձում են օգտվել խաղաղ հավաքների և խոսքի ազատության իրենց իրավունքից, ներառյալ խաղաղ բողոքի հնարավորությունը։ ԱՄՆ-ը խորապես մտահոգված է լրագրողների ձերբակալությունների և նրանց վրա հարձակումների մասին տեղեկություններով, քանի որ մենք կարծում ենք, ազատ մամուլը ժողովրդավարական համակարգի հիմնաքարն է: Մենք կրկին կոչ ենք անում բոլոր կողմերին ապահովել բողոքի ցույցերի խաղաղ բնույթը և կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը խստորեն պաշտպանել օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները։
Ես չեմ պատրաստվում կանխորոշել կամ շահարկել այն գործողությունները, որոնք ԱՄՆ-ը կարող է կամ չի կարող ձեռնարկել: Այն, ինչ կարող եմ ասել, այն է, որ մենք ներկայումս կենտրոնանում ենք Վրաստանի կառավարության հետ հարաբերությունների վրա և շեշտում նրանց համար այն ծանր պատասխանատվությունը, որը նրանք կրում են օրենքի գերակայության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման առումով, և որը, կարծում ենք, շարունակում է մնալ Վրաստանի եվրաատլանտյան նկրտումների հիմքում»,- ասել է Պատելը: