Այս փուլում Թուրքիան է համակարգում «3+3» հարթակի աշխատանքը. Զախարովա

Այս փուլում Թուրքիան է համակարգում «3+3» հարթակի աշխատանքը։ Ամենշաբաթյա ճապազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


«Ռուսաստանը հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայացած նախարարների հանդիպման ժամանակ քննարկել է «3+3» հարթակի շրջանակում փոխգործակցության ընդլայնման հարցը։ Հաշվի առնելով այդ հանդիպման արդյունքները՝ թուրքական կողմը մյուս մասնակիցների հետ իրականացնում է անհրաժեշտ աշխատանք, սակայն այս փուլում այդ աշխատանքը ​​համակարգում է հենց Թուրքիան»,- ասել է Զախարովան: