«Որոշ եվրոպացի քաղաքական գործիչներ բռնությունը անվանում են խաղաղություն: Այդպիսի խաղաղություն թող ամեն օր լինի իրենց իսկ մայրաքաղաքներում»։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Նա քննադատել է եվրոպական երկրների ներկայացուցիչներին Թբիլիսիի հանրահավաքներում բռնությունները չդատապարտելու համար և նրանց մաղթել իրենց քաղաքներում այդպիսի «խաղաղ հանրահավաքներ»։
«Թող միացնեն
վրացական հեռուստաալիքները, դրանք իրենց էլ են հասանելի: Նրանք ուղիղ եթերում
կարող են տեսնել, թե ինչ է կատարվում Ռուսթավելի պողոտայում, ինչպես են հարձակվում
ոստիկանների վրա: Ձեզ հայտնի՞ է, որ այս ընթացքում 140 ոստիկան է վիրավորվել։ Քարեր
են նետվում մարդկանց, այդ թվում՝ «Առաջին ալիքի» օպերատորի վրա, «Մոլոտովի
կոկտեյլ», պիրոտեխնիկա. ափսոս, որ եվրոպացիներն այս ամենը անվանում են խաղաղ
ակցիա: Սա ևս մեկ անգամ ապացուցեց, թե ինչպես են որոշ օտարերկրյա սուբյեկտներ
հեռանում իրականությունից, իսկ ոմանք ցանկանում են իրենց ընտրությունը ստանալ վրաց
ժողովրդից և ամեն ինչ անում են դրա համար»,- ասել է Պապուաշվիլին։